Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ընտրանին Our game կանանց ֆուտբոլի ընկերական միջազգային մրցաշարում 2-րդ տեղը գրավեց

Հայաստանում ավարտվեց Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի և Լիտվայի հավաքականները չպարզեցին հաղթողին, իսկ Հորդանանի ընտրանին 6:0 հաշվով առավելության հասավ Լիբանանի հավաքականի նկատմամբ:

Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև այսօր Փյունիկի մարզադպրոցի մարզադաշտում անցկացված հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան ընտրանու ավագ Օլգա Օսիպյանը և Նենսի Ավեսյանը:

Այս հանդիպման ավարտից հետո կայացավ ստուգատեսի մրցանակաբաշխությունը: Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մելդա Շեշկուտեն (Լիտվա), խփած 4 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Ռիմանտե Յոնուսայտեն (Լիտվա), իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Օլգա Օսիպյանը (Հայաստան):

Վաստակած 4 միավորով` մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Հորդանանի հավաքականը: Չկրելով ոչ մի պարտություն, տանելով 1 հաղթանակ, խաղալով 2 ոչ-ոքի և վաստակելով 5 միավոր` Հայաստանի ազգային հավաքականը դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր: Ստուագտեսում արժանապատիվ ելույթ ունեցած ՀՀ ընտրանին առաջին անգամ հանդես եկավ նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի ղեկավարությամբ:

Վաստակած 7 միավորով (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի) մրցաշարի հաղթող դարձավ Լիտվայի հավաքականը:

Տեղին է նշել, ՖԻՖԱ-ի կանանց ֆուտբոլի դասակարգման ցուցակում լիտվուհիները զբաղեցնում են 100-րդ , ՀՀ ընտրանին`116-րդ տեղը:

©2021 Armenian Soccer