Էստոնական «Տրանս Նարվա» ակումբի, Երևանի «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» ու ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է Ղազախստանի 1-ին խմբի առաջանությունում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» թիմի գլխավոր մարզիչ: Առաջիկայում թիմը կմեկնարկի Ղազախստանի գավաթի խաղարկությունում: Փետրվարի 16-ին թիմի հետ մեկնեն Թուրքիա, որտեղ կանցկացնենք ուսումնամարզական հավաք: 34-ամյա նախկին ֆուտբոլիստը 1տարի առաջ ծանոթացել էր այս ակումբի ակադեմիան համակարգող Բարսելոնայից ժամանած մասնագետները: Սա մեծ փորձություն ու մարտահրավեր է երիտասարդ մասնագետի համար:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer