ՀՀ երիտասարդական ընտրանու 20-ամյա հարձակվող`Արմեն Հովհաննիսյանը օգոստոսի 7-ից պաշտոնապես տեղափոխվեց Սլովակիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Նիտրա» ակումբ: Ներկայումս 150 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող երիտասարդ խաղացող «Փյունիկի» մարզադպրոցի սան է, հանդես է եկել «Փյունիկ-2», «Արարատ -Արմենիա»,սլովակյան «Միխալովցե» ակումբներում: Բացի այդ նա ելույթներ է ունեցել ՀՀերիտասարդական, Մ19 և Մ17 տարեկանների հավաքականներում:Արմնեը առավել արդյունավետ խաղ է ցուցադրել հատկապես Մ19 տարեկանների ՀՀ հավաքականի կազմում, որտեղ մասնակցած 25 խաղում 7 գոլ է հեղինակել:
Նկատենեք,որ նախորդ առաջնությւոնում 9 –րդ հորիզոնականը զբաղեցրած «Նիտրան» այսօր` օգոստոսի 8-ին ժամը 20-ին Սլովակիայի բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրում սեփական հարկի տակ կհյուրընկալի երկրի 10-ակի ու գործող չեմպիոն Բրատիլսվայի «Սլովանին»:
©2020 Armenian Soccer