ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի«Արարատ-Արմենիային» օգոստոսի 22 –ից միացել է 22-ամյա դարպասապահ Վարդան Շահատունին, ում տրանսֆերային արժեքը ներկայումս 125 հազար եվրո է:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Վարդանը «Փյունիկ» մարզադպրոցի սան է: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդես է եկել «Լոռի» ֆուտբոլային ակումբում, ինչպես նաև Հայաստանի Մ-21, Մ19,Մ17 տարեկանների հավաքականներում:
©2020 Armenian Soccer