Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում հաղթեց ՖԱԼ-ի ներկայացուցիչ «Արմավիրին»

ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտը»    Երևանում  հաղթեց ՖԱԼ-ի    ներկայացուցիչ «Արմավիրին»
ՀՀ   եռակի   չեմպիոն Երևանի «Ալաշկերտը»    Երևանում «Ուրարտու» մարզաբազայի խաղադաշտում   փետրվարի 1-ին ստուագտողկան խաղում ուժերը չափեց հայազգի  մասնագետ   Արսեն Պապիկյանի ղեկավարությամբ  ՌԴ-ի 1-ին խմբի՝ ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունում 20թիմերի  13 –րդ տեղում ընթացող   «Արմավիրի»   հետ:  Արմեն  Ադամյանի  գլխավորությամբ ելույթ ունեցող  «Ալաշկերտը»    2:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց  ուժեղ մրցակից նկատմամբ:   Երևանյան  թիմի   գեղեցիկ     հաղթանակը ապահովեցին  Տիագո Կոելյոյի և Նիկիտա Տանկով  խփած գոլերի շնորհիվ: Հիշեցնենք, որ մինչ այդ  Երևանում ուսումնամարզական   հավաք անցկացնող Պապիկյանի սաները  1:0 հաշվով հաղթել էին «Ուրարտուին  և  2:0 հաշվով  ՀՀ  1-ին խմբի  ընթացիկ առաջնության առաջատարներից ՝ «Վանին»:  Իսկ «Ալաշկերտն» էլ   կարողացել էր 2:0 հաշվով  պարտության էր մատնել  «Ուրարտուին»:

©2020 Armenian Soccer