23-ամյա պաշտպան Դավիթ Տերտերյանը միացել է ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիային» : Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Տերտերյանը «Փյունիկ» մարզադպրոցի սան է: Հանդես է եկել Երևանի «Փյունիկ» և Կապանի «Գանձասար Կապան» ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Դավիթը հանդիսացել է ՀՀբարձրագույն խմբի առաջնությունից դուրս եկած «Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում դարձել է ՀՀ գավաթակիր:
©2021 Armenian Soccer