Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում Չարենցավանի «Վանն», որ հանդես է գալիս ԿԱՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ղեկավարությամբ, 17 թիմերի պայքարում 20-րդ տուրից հետո վաստակած 48 միավորով ընթանում է 2 -րդ տեղում և լրջորեն հավակնում է բարձրագույն խմբի ուղեգրին:
Քիչ առաջ տեղի ունեցավ «Վանի» ֆուտբոլիստների այդքան սպասված առաջին մարզումը: Մարզումը, իհարկե, անցել է սահմանափակումներով` ամողջ թիմը բաժանվել է երկու մասի, մարզմանը մասնակցել են 20 մարդ և բոլորը հնարավորինս չափով պահպանում էին սոցիալական հեռավորությունը:
։
©2020 Armenian Soccer