Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Լոռի» պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» Մ 19 տարեկանների թիմին

Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում  ՀՀբարձրագույն խմբի առաջնության   միանձնյա  առաջատար Վանաձորի Լոռին»  հերթական ստուգողական հանդիպումում   ընկարական խաղում մրցեց  Մոսկվայի «Լոկոմոտիվ-2»-ի ՝ 19տարեկանների  թիմի հետ ու զիջեց   նվազագույն՝0:1  հաշվով։
«Լոռիի» գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ  Դավիդ Կամպանյան  խաղադադաշտ էր հանել  հետևյալ    մեկնարկային կազմը՝
Վարդան Շահատունի — Ջիաննի, Տոդե Ջակովիչ, Ալեքսանդր Յեուլե, Քրիստիան Խիմենես — Խուլիան Մենդոսա, Յերայ Խիմենես, Ռոբերտ Մինասյան, Արման Մկրտչյան, Վահագն Այվազյան — Դավիթ Ղանդիլյան:
Խաղի միակ գոլը    17 -րդ  րոպեին խփեց Մաքսիմ Տուրիշչևը օգտվելով այն հանգամանքից , որ «Լոռի» դարպասապահ Վարդան Շահատունն զգալիորեն առաջ էր եկել իր տեղից:
Հաջորդ հանդիպումը «Լոռին» կանցկացնի փետրվարի 16-ին։ Մրցակիցը կլինի Դանիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող « Ֆրեմադ Ամագերը»։

ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer