Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ առաջնության մասնակցելուց հրաժարված «Գանձասար- Կապանին» ՀՖՖ տուգանվել է…600 հազար դրամով

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստում  31.10.2020թ.     ՀՀ  առաջնության  «Գանձասար-Կապան»-«Վան»   հանդիպման ժամանակ  տեղ գտած   միջադեպի  առիթով    այսպիսի որոշում է կայացվել `

1.31/10/20թ. «Գանձասար-Կապան» — «Վան» (ԲԽ050) հանդիպման գլխավոր մրցավարի հասցեին «Գանձասար-Կապան» ՖԱ-ի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանի կողմից վիրավորական արտահայտություններ թույլ տալու, հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելու, հարվածելու փորձ կատարելու համար, ղեկավարվելով ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 39-րդ մասով ` գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին զրկել իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝ մինչև 31/05/2021թ, «ԳանձասարԿապան» ՖԱ-ին տուգանել 200000 ՀՀ դրամի չափով։ 2. 31/10/20թ. «Գանձասար-Կապան»-«Վան» (ԲԽ050) հանդիպման գլխավոր մրցավարի հասցեին «Գանձասար-Կապան» ՖԱ-ի ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանի կողմից վիրավորական արտահայտություններ թույլ տալու, հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելու, հարվածելու փորձ կատարելու համար, ղեկավարվելով ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 39-րդ մասով` ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանին որակազրկել մինչև 01/03/2021թ, «ԳանձասարԿապան» ՖԱ-ին տուգանել 200000 ՀՀ դրամի չափով։
2.31/10/20թ. «Գանձասար-Կապան»-«Վան» (ԲԽ050) խաղին հանդիպման գլխավոր մրցավարի հասցեին «Գանձասար-Կապան» ՖԱ-ի բժիշկ Արա Արամյանի կողմից վիրավորական արտահայտություններ թույլ տալու, հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելու, հարվածելու փորձ կատարելու համար, ղեկավարվելով ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 39-րդ մասով ` բժիշկ Արա Արամյանին զրկել իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝ մինչև 31/05/2021թ, «Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել 200000 ՀՀ դրամի չափով։
3. 31/10/20թ. «Գանձասար-Կապան»-«Վան» (ԲԽ050) խաղին Սարգիս Ասոյանի կողմից հանդիպման գլխավոր մրցավարին բռունցքով հարվածելու, վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ թույլ տալու համար՝ միջնորդություն ներկայացնել ՀՖՖ Գործադիր Կոմիտեին՝ հաստատված փաստական հանգամանքների հիման վրա և ՀՖՖ Կանոնադրության կիրառումն ապահովելու նպատակով քննարկելու «Գանձասար-Կապան» ՖԱ-ի նախկին աշխատակից Սարգիս Ասոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
4. 31/10/20թ. «Գանձասար-Կապան»-«Վան» (ԲԽ050) հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՖՖ մրցավարական դպրոցի պատասխանատու Կարեն Նալբանդյանի մասով ՀՖՖ-ում անցկացնել ծառայողական քննություն։

©2020 Armenian Soccer