Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է ռուսական «Տամբով»

ՀՀ ազգային հավաքականի պաշտպան  Վարազդատ Հարոյանը  հոկտեմբերի 6-ին    մինչև 2021թ հունիսի 30-ը  ժամկետով պայմանագիր է    կնքել ՌԴ  պրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում 16թիմների պայքարում 13 –րդ տեղում ընթացող «Տամբովի»  հետ: Այս մասին իրազեկում են ռուսական ակումբի  լրատվական  ծառայությունից: Ներկայումս 800հազար եվրո  տրանսֆերային արժեք ունեցող 2 8 –ամայ ֆուտբոլստի  վերջին ակումբը «Ուրալն» էր:  Ինչպես հայտնում «Տամբովի»   մամուլի ծառայությունից Հարոյանը ակումբում  կխաղա 18 համարի մարզաշապւկով:

Վարազդատ Հարոյանը ծնվել է 1992 թ օգոստոսի 24-ին Երևանում: Ֆուտբոլում իր առաջին քայլերը  արել է տեղի «Փյունիկի» մարզադպրոցում: Ակումբի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2009 թ.ին: Հաջորդ յ 7տարիների ընթացքում նա «Փյունիկի» հիմնական կազմի առանցքային  խաղացողներից էր,  ու այս թիմի հետ  3-ական անգամ դարձել է ՀՀ    չեմպիոնև  սուպերգավաթակիր, ու , 5անգամ նվաճել ՀՀ գավաթը:

Դեռևս  2010թ-ին նա իր նորամուտը  է նշել «Փյունիկի» կազմում եվրոպական մրցաշարերում: Ընդհանուր առմամբ, Հարոյանը  ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում 5 հանդիպում ունի անցկացրած՝ «Պարտիզանի», «Վիկտորիա Պլեզենի» ու «Մելդեի»    հետ:

2016/17թթ  մրցաշրջան Հարոյանը խաղացել է Իրանի Մեշհեդ քաղաքի «Փադիդե» ակումբում (25 հանդիպում): 2017ո-ին նա պայմանագիր կնքեց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Առաջին խաղը ՌԴ պդրեմիեր լիգայում անցկացվեց նույն տարվա հուլիսի 23-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ (0: 1): Առաջին գոլը գրանցվեց օգոստոսի 6-ին «Կրասնոդարի» դարպասը (1: 1):

Ավելի քան երեք տարի «Ուրալի» կազմում նա անցկացրել է 62 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: Դրանցից մեկը ՝ անցած աշնանը, «Տամբովի» դարպասին:

2011 թվականից Վարազդատը պարբերաբար հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական: Մինչ օրս նա ՀՀ ընտրանու կազմում մասնակցել է52 հանդիպման, ու դրաձել է 2 գոլի հեղինակ: կազմում:

2020 թվականի հոկտեմբերից նա «Տամբով» ֆուտբոլային ակումբի խաղացող է համարվում:

Ակումբի ղեկավարությունն ու ամբողջ թիմը մաղթում են նորեկին շուտ ադապտացվել թիմին և հնարավորինս հաճախ ուրախացնել  երկրպագուներին հուսալի և վստահ խաղով:
Հիշեցնեք, որ  ընթացիկ մրցաշրջանի սկզբից   «Տամբովի»  կազմում հանդես է գալիս  նաև  ՀՀազգային հավաքականի  մեկ այլ խաղացող` 32-ամյա  հարձակվող Ալեքսանդր  Կարապետյանն, ով  արդեն հասցրել է մասնակցել է թիմի 9 հանդիպման, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 487րոպե, ու   2 գոլ է հեղինակել:
Հավելենք, որ թե՛ Հարոյանը և թե՛՛Կարապետյանը   հրավիրել են ՀՀ ազգային հավաքական և հոկտեմբերի 5 –ից պատրաստվում  են Ազգերի լիգայի 2 –րդ խաղարկության  խմբային մրցաշարի (2-րդ խումբ)  3 –րդ և 4 –րդ տուրերի`  հոկտեմբերի 11-ին չեզոք դաշտում`  լեհական Տիխի  քաղաքում` Վրաստանի, իսկ հոկտմբերի 14-ին էլ  Տալլինում`Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին:

©2020 Armenian Soccer