Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի պաշտպանը խզել է «Ալաշկերտի» հետ կնքած պայմանագիրը

ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության մասնակցի Երևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը  ՀՀազգային հավաքականի և «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանի հետ :Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
2014/2015 մրցաշրջանում «Ալաշկերտի» գույները պաշտպանած 30-ամյա ֆուտբոլիստը   թիմ էր վերադարձել նախորդ տարվա հունիսին :
«Ալաշկերտ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Հայկին` հաջող մրցելույթների համար, և հաջողություն է մաղթում ֆուտբոլիստին հետագա կարիերայում:

©2020 Armenian Soccer