ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակցի Երևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ՀՀազգային հավաքականի և «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանի հետ :Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
2014/2015 մրցաշրջանում «Ալաշկերտի» գույները պաշտպանած 30-ամյա ֆուտբոլիստը թիմ էր վերադարձել նախորդ տարվա հունիսին :
«Ալաշկերտ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Հայկին` հաջող մրցելույթների համար, և հաջողություն է մաղթում ֆուտբոլիստին հետագա կարիերայում:
©2020 Armenian Soccer