ՀՀ ազգային հավաքականի 28-ամյա կիսպաշտպան Ռումյան Հովսեփյանն, ով հիմա 300 հազար եվրո տրանսֆերյաին արժեք ունի հեռացել է Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնությունում ելությ ունեցող Կիրջալի քաղաքի «Արդա» ՖԱ-ից, ուր հանդես էր գալիս 2019թ հուլիսի 1-ից: Նա օրերս երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ, որը նախատեսնված էր մինչև 2021թ հունիսի 30-ը: ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպանը Բուլղարիայի ընթացիկ առաջանությունում անցկացրել էր 24 հանդիպում, որոնց ընթացքում խաղադաշտում եղել էր 1666 րոպե, ու դարձել էր 1 գոլի հեղինակ: Հովսեփյանից բացի, ակումբը բաժանվել է ևս 12 խաղացողից։
Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի թույլ խաղից, հատկապես հունսի 21-ի սեփական հարկի տակ «Դունավից» 0:2 հաշվով կրած պարտությունից և հայտարարել է,որ այսպես շարունակվելու դեպքում ավելի շատ խաղացողներ կհեռանան թիմից։
©2020 Armenian Soccer