Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը 3 տարով երկարաձգեց ԱԵԼ-ի հետ կնքած պայմանագիրը

ՀՀ ազգային հավաքականի 32-ամյա  կիսապաշտպան, 400 հազար եվրո  տրանսֆերային  ն արժեք  ունեցող Գևորգ Ղազարյանը ընթացիկ մրցաշրջանում ելույթ  է ունենում Կիպրոսի 1-ին դիվիզիոնի  առաջնության մասնակից Լիմասոնի ԱԵԼ-ի   կազմում:ԱԵԼ ընթացիկ առաջնությունում չեմպիոնական մրցավազքում 23խաղից հետո 31 միավորով զբաղեցնում է 6 -րդ տեղում:Ղազարյանը  ընթացիկ առաջնությունում  ԱԵԼ-ի  կազմում մասնակցել է 13 հանդիպման, որոնց  ընթացքում խաղադաշտում եղել է 608 րոպե:  Երեկ կիպրական ակումբի մամուլի ծառայությունը  իրազեկում է,որ  Ղազարյանը ակումբի հետ կնքած պայմանագիրը երկարաձգել է 3 տարով, մինչև 2023թ:  
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը ՀՀազգային հավաքականում հանդես է գալսի 2007թ հունվարի 14-ին, ու մինչ օրս մասնակցելէ 74 հանդիպման,  որոնց ընթացքում 13 գոլի հեղինակ էր դարձել: Բացի դրանից, Գևորգը Մ 21 տարեկանների ՀՀընտրանու կազմում մասնակցել էր 18 հանդիպման  ու  5 գոլ է  հեղինակել, իսկ Մ19 տարեկանների   ՀՀհավաքականի կազմում էլ  6 խաղի էր մասնակցել ու 1 գոլ հեղինակել:

©2020 Armenian Soccer