Դանիայի սուպերլիգայի առաջնության հերթական՝ 30-րդ տուրում «Հորբոն» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էյսբերգին-fB»-ին: Դրամատիկ ընթացք ունեցած մրցավեճում տանտերերին հաջողվեց մեծ ճիգերի գնով 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: 6 –րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էին հյուրերը: 69-րդ րոպեին ՀՀազգային հավաքականի 24–ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի գոլային փոխանցումից հետո հաշիվը հավասարեց «Հոբրոյի» 27-ամյա դանիացի կիսապաշտպան Մադս Հվիլսոմը:Իսկ 5 րոպե անց հանդիպման հերոսը դարձած Բաբայանը գրավեց «Էյսբերգի» դարպասն ու 2:1 հաշվով հաղաթնակ պարգևեց իր թիմին: 83-րդ րոպեին ՀՀազգային հավաքականի խաղացողը տակտիկական նկատառումներով փոխարինվեց:
Նկատենեք, Բաբայանը «Հոբրոյի» կազմում Դանիայի ընթացիկ առաջնությունում նցկացրել է 28 հանդիպում, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 2492 րոպե, ու դարձել է 4 գոլի հեղինակ: Նա 2016/2017թթ մրցաշրջանում է «Ռանդերսից» տեղափոխվել «Հոբրո» ու 3 մրցաշրջանի ընթացքում ընդհանուր առմամբ է «Հոբրոյի» կազմում մասնակցել է 87 հանդիպման և 12 գոլ է հեղինակել:
«Հոբրոն» հաջորդ՝ 31 –րդ տուրում հուլիսի 5-ին Բաբայանի թիմը արտագնա խաղում մրցելու է «Ռանդերսի» հետ:
©2020 Armenian Soccer