Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ ՕԳՆՈՒՄ Է «ՆԵՄԱՆԻՆ» ՀԱՂԹԵԼ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

Բելառուսի  բարձրագույն խմբի առաջնության 10-–րդ տուորի շրջանակում Գրոդնոյում  358 հանդիսականների ներքո  մրցեցին ստուգատեսի մասնակից  հայկական 2 թիմերը՝ տեղի «Նեմանն»  ու Ժոդինոյի  «Տորպեդո –ԲելԱԶը»: Վերջիննեևիս կազում այս խաղում բացակայում էր թիմի առանցքային խաղացողներից մեկը , թիմի ավագ,  նախորդ 9 հնդիպումներին մասնակցծաու 2 գոլերի հեղինակ դարձած Բելառուսի ազգային հավաքականի նախլին խաղացող,32 -ամյա կիսապաշտպան Անդրեյ  Խաչատուրյանը: Նրա բացակայությունը   լրջորեն ազդեց նրա թիմի վրա  ու «Տորպեդո-ԲելԱԶը»  մրցկացին զիջեց 1:3 հաշվով: «Նեմանն» , որի կազմում դարձյալ գերազանց հանդես եկավ ՀՀ  ազգային հավաքականի կիսապաշտպան  Գեղամ Ղադիմյանը  ընդհատեց Ժոդինոյի թիմի 7 անպարտելի հանդիպումերի շարքը: Ղադիմյանը կրկին շատ կատիվ էր , ու  իր թիմի 43-րդ րոպեին խփած 1 –ին գոլի համահեղինակն էր, իսկ 74 –րդ և 80 –րդ րոպեներին էլ  մոտ էր մրցակցի դարպասը գրավելուն , սակայն  այս  անգամ դրանք  նպատակին չհասան: 86-րդ րոպեին Ղադիմյանը փոխարինվեց: 4անընդմեջ  պարտությունից հետո տոնած այս կարևոր հաղթանակը  «Նեմանին » հնարավորություն տվեց   իր ակտիվում գրանցած 11 միավորով 16 թիմերի պայքարում բարձրանալ  11 –րդ հորիզոնական: Իսկ ահա «Տորպեդո-ԲելԱԶն»  , 18  միավորով   մնաց  առայժմ 2-րդ տեղում:  Հաջորդ՝ 11-րդտուրում մայիսիս 29-ին Ղադիմյանի թիմը կհյուրընկալվի  «Գորոդեային», իսկ Խաչատուրյանի թիմն էլ նույն օրն    իր  հարկի տակ կընդունի «Smolevichy-STI»  –ին:

©2020 Armenian Soccer