Դանիայի սուպերլիգայի առաջնության հուլիսի 13-ին անցկացված «Հոբրոն» իր հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Լյունգբյույին»: Այս հանդիպումը ՀՀ ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի համար «Հոբրոյի» կազմում անցկացրած հոբելյանական`100-րդ խաղն էր: Այդ մրցամարտում Էդգարը «Հոբրոյի» խփած միակ գոլի գոլային փոխանցման հեղինակն էր: Սա ընթացիկ առաջնությունում 30 խաղի մասնակցած Բաբայանի կատարած 11-րդ գոլային փոխանցում էր, որը լավագույն է սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում: Դրա շնորհիվ նա ընդգրկվել է 32-րդ տուրի խորհդանշական հավաքականի կազմում:
Էդգարը առաջնությունում նաև 4 գոլ է հեղինակել:
©2020 Armenian Soccer