Բրյուսելում ծնված, Հայաստանի հավաքականի թեկնածու, 30 -ամյա կիսապաշտպան Իվան Յագանը Ֆինլանդիայից վերադարձավ Բելգիա` համալրելով RWDM ակումբի կազմը:
Ներկայումս 250 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող հայազգի ֆուտբոլիստն, ով ունի նաև Հայաստանի քաղաքացիություն, ՀՀ ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2018թ մայիսի 29-ին ու մինչ այժմ հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում ու դարձել է 1 գոլի հեղինակ: Իվան Յագանը Բելգիայում հանդես է եկել «Լոկերեն», «Շարլերուա», «Մեխլեն», «Սենտ-Տրյուդեն», «Սերկլ-Բրյուգե», «Էյպեն», իսկ Ֆինլանդիայում էլ `«Մարիեխամի» ակումբներում:
©2020 Armenian Soccer