Ռուսաստանի պրիմեր լիգայի առաջնության ընդմիջումից առաջ տեղի ունեցավ կարևոր իրադարձություն:
«Ռոստով» ակումբի սան, 28-ամյա կիսապաշտպան, ՀՀ ազգային հավաքականի թեկնածուների շարքին դասվող Խորեն Բայրամյանը 4,5 տարով երկարաձգել է ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը:Այս մասին իրազեկել է «Ռոստովի» լրատվական ծառայությունը:
Ֆուտբոլիստին անձամբ շնորհավորել է «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցը:
Նա երիտասարդ հայազգի ֆուտբոլսիտին ակումբի հետ մաղթել է բազմաթիվ հաղթանակներ և պայծառ խաղ:
Բայրամյանը «Ռոստովի» կազմում ելույթ է ունենում 2011/2012թթ մրցաշրջանից, ու այդ ընթացքում մասնակացել է 103 հանդիպման, ու դարձել է 7 գոլի հեղինակ: Բացի այդ նա հանդես է եկել Վոլգոգրադի «Ռոտորում» և Աստրախանի Վ«ոլգարում»:
ԵԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer