Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ «ՊԱՅՔԱՆ» ԱԿՈՒՄԲ

ՀՀազգային    հավաքականի  և  Երևանի «Ուրարտուի»    ծննդով կրասնոդարցի  33-ամյա դարպասապահ   ԱՐԱՄ ՀԱՅԱՐԱՊԵՏԱՅԱՆԸ տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Պայքան» ակումբ։Այս մասին հայտնում են երևանյան ակումբիւ մամուլի ծառայությունից:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտուի» կազմում  ՀՀ առաջնությամբ անցկացրել էր 10 հանդիպում:
Հայրապետյանն «Ուրարտուում» առաջին անգամ հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում: Այդ ժամանակահատվածում նա անցկացրել է 9 հանդիպում ու դարձել Հայաստանի սուպերգավաթակիր:
2 տարի անց Հայրապետյանը նորից վերադարձել է «Ուրարտու» և 3 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 74 հանդիպում:
2017/18 մրցաշրջանում Արամը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր:
Հայաստանի ազգային հավաքական 33-ամյա դարպասապահը հրավիրվել է հենց «Ուրարտուում» ունեցած հաջող ելույթներից հետո:  Նա 2018թ-ից ՀՀ  ազգային հավաքականի  կազմում  Արամն անցկացրել է  17  հանդիպում:
Իրանի  բարձրագույն խմբի առաջնությունում  1-ին շրջանից  հետո  «Պայկանը»   16թիմերի պայքարում ընթանում է 14-րդ տեղում:

ԷԴԳԱՐ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer