ՀՀազգային հավաքականի և Երևանի «Ուրարտուի» ծննդով կրասնոդարցի 33-ամյա դարպասապահ ԱՐԱՄ ՀԱՅԱՐԱՊԵՏԱՅԱՆԸ տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Պայքան» ակումբ։Այս մասին հայտնում են երևանյան ակումբիւ մամուլի ծառայությունից:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտուի» կազմում ՀՀ առաջնությամբ անցկացրել էր 10 հանդիպում:
Հայրապետյանն «Ուրարտուում» առաջին անգամ հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում: Այդ ժամանակահատվածում նա անցկացրել է 9 հանդիպում ու դարձել Հայաստանի սուպերգավաթակիր:
2 տարի անց Հայրապետյանը նորից վերադարձել է «Ուրարտու» և 3 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 74 հանդիպում:
2017/18 մրցաշրջանում Արամը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր:
Հայաստանի ազգային հավաքական 33-ամյա դարպասապահը հրավիրվել է հենց «Ուրարտուում» ունեցած հաջող ելույթներից հետո: Նա 2018թ-ից ՀՀ ազգային հավաքականի կազմում Արամն անցկացրել է 17 հանդիպում:
Իրանի բարձրագույն խմբի առաջնությունում 1-ին շրջանից հետո «Պայկանը» 16թիմերի պայքարում ընթանում է 14-րդ տեղում:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer