Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի դարպասապահը պայմանագիր է կնքել ղազախական «Ատրիաուի» հետ

ՀՀազգային հավաքականի 34-ամյա դարպասապահ  Արամ Հայրապետյանը,  արդեն 2 շաբաթ է միացել է Ղազախստանի  բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստացած «Ատիրաուին»:  Corner Football Armenia-ին  տված բացառիկ հարցազրույցում Հայրապետյանն հայտնել է, որ  արդեն պայմանագիր է կնքել  այս  ակումբի հետ, որի գլխավոր մարզիչ  Արամ Ոսկանյանն է, ում հետ Արամն արդեն Հայաստանում աշխատել էր: «Ատիրաուի» դապասապահների  մարզիչն է Տիգրան Ասլանյանն, իսկ այս ակումբում է հանդես գալիս  նաև  ՀՀ  ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Հայրապետյանը մասնակցել է այս թիմի վերջին 2 ընկերական հանդիպումներին: Իսկ  Ղազախստանի    առաջնությունը  կմեկնարկի 2 շաբաթ հետո: Հաջորդ ստուգողական  հանդիպումը  Ոսկանյանի թիմը Անթալիայում կանցկացնի վաղը`փետրվարի 25-ին  կմրցի  ուկրաինական «ԱԳՐՈ»  ակումբի հետ:
Արամ Հայրապետյանի  վերջին թիմը Իրանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Պայկանն» է:Նա  2018թ-2020թթ  ՀՀ ազգային հավաքականի  կազմում  18 հանդիպման է մասնակցել:

©2021 Armenian Soccer