Երևանի «Արարատ»-ի կազմը համալրել է փորձառու դարպասապահ, ՀՀազգային հավաքկանում հանդես եկած,34-ամյա Գրիգոր Մելիքսեթյանը: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Կապանի «Գանձասար-Կապանը» :
Գրիգոր Մելիքսեթյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 18-ին, Երևանում: Իր կարեիրայի ընթացքում հանդես է եկել նաև «Փյունիկում», «Իմպուլսում» և «Ուլիսում», իսկ 2013/14 մրցաշրջանում հանդես է եկել նաև «Արարատի» կազմում: Խաղացել է նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» և «Գահար Զագրոս» ակումբներում:
Գրիգոր Մելիքսեթյանը չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատ»-ում և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ասել է Գրիգոր Մելիքսեթյանը:
«Գրիգոր Մելիքսեթյանը երկար տարիներ լավ մակարդակով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Վստահ եմ, որ Գրիգորն իր փորձով կկարողանա օգտակար լինել թիմին»,- ասել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
©2021 Armenian Soccer