Նոյեմբերի 11-ին ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեկթի ընտրանու հետ: Այս մասին իրազեկում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Հայաստանի և Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ ՀՀ հավաքականը ներկայումս ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 102 –րդ, իսկ Քուվեյթի ընտրանին՝ 147-րդ հորիզոնականը
©2020 Armenian Soccer