Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականը Երևանում սկսեց իր ուսումնամարզական հավաքը

Հրավիրված 30 ֆուտբոլիստներից հավաքին միացել են 20-ը:
Հավաքը մեկնարկեց ֆուտբոլիստների, մարզչական, ադմինիստրատիվ և բժշկական անձնակազմի թեստավորումով:Այս մասին իրազեկում են  ՀՖՖ մամյուլի ծառայությունը:
Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հովհաննես Համբարձումյանը:
Առայժմ հավաքականին չի միացել նաև Արշակ Կորյանը, ով ջերմություն ունի: Նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին: Նրա՝ հավաքականին միանալու հարցը պարզ կդառնա ավելի ուշ:
Ալեքսանդր Կարապետյանը և Խորեն Բայրամյանը կմիանան հավաքին այսօր երեկոյան, Գևորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը՝ այսօր գիշեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան:
ՀՖՖ պաշտոնական կայքի վրա ադրբեջանական հաքերների հարձակման պատճառով առայժմ կշարունակենք նորություններին ծանոթացնել մեր սոցիալական էջերում:

©2020 Armenian Soccer