ՀՀ փոխչեմպիոն, ՀՀգավաթակիր ու սուպերգավաթակիր Երևանի «Նոայի» նախկին կիսապաշտպան,25-ամյա Արտյոմ Սիմոնյանը կարիերան կշարունակի ՖԱԼ-ում հանդես եկող «Տոմ» ակումբում: Այս մասին իրազեկում է Տոմսկը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:
«Սիմոնյանի վերջին ակումբը Երևանի «Նոան» էր, որտեղ նա հանդես էեկել այս մրցաշրջանի առաջին հատվածում (10 խաղ, 3 գոլ, 2 գոլային փոխանցում):
Նորեկի հետ պայմանագիր է ստորագրվել մինչև այս մրցաշրջանի ավարտը`հունիսիս 30-ը»,-ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանի ազգային ընտրանու թեկնածուների շարքին դասվող, հիմա 250հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Արտյոմ Սիմոնյանը, ռուսական Սանկտ Պետրեբուրգի «Զենիթի» ակադեմիայի սան է:Նա ելույթներ է ունեցել Զենիթի 2-րդ թիմում, շվեյցարական Ցյուրիխ, ու Լե Մոնտ, Հայաստանում`«Ալաշկերտ» , Երևանի «Արարատ», «Փյունիկ» ու «Նոա» ակումբերում: Բացի այդ խոստումնակիցերիտասադր ֆուտբոլստը հանդեսէեկել նաև Մ19 և Մ21 ՀՀ ընտրանիների կազմում ,ու մասնակցել է համապատսխանաբար `3և 15 հանդիպումների ,որոնց ընթացքում հեղինակել է 1 և 3 գոլ: Իսկ 2014թ հոկտմոբրի 14-ին հրավիրավել է նաև ՀՀազգային հավաքական ,որի կազմում արդեն մ հասցրել է մասնակցել 10 խաղի:
Տոմսկը ներկայացնող Տոմի գլխավոր մարզրն է «Զենիթի» նախկին հարձակվող , հանրահայտ ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովը:
Հավելենք, որ ՌԴ ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունում «Տոմը» 26 տուրից հետո վաստակել է 17 միավոր և 22թիմերի պայքարում զբաղեցնում է նախավերջին` 21-րդ հորիզոնականը:
Այսօր «Տոմի» խաղացողները բուժզննում կանցնեն և կմենեն Թուրքիայի առողջարանային Սիդե քաղաքում ընթանալիք նոր մրցաշրջանի 1 –ին 2 շաբաթյա ուսումնամարզական հավաքին, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Հավաքի ընթացքում,որին կմասնակցի նաև թիմի նորեկ՝ հարձակողկան ոճի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հունվարի 22-ին և 29-ին նախատեսնված են ստուգողական հանդիպումներ: Թուրքիայում `Սիդեում 2-րդ ուսումնամարզական հավաքը կսկսվի փետրվարի 2-ից:
©2021 Armenian Soccer