Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային ընտրանու ավագ՝ Մխիթարյանը դարձյալ վնասվածք է ստացել

ՀՀ ազգային հավաքականի ավագ   և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել:Այս մասին հայտնում  է calciomercato.com-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ 30-ամյա կիսապաշտպանը ցավեր է զգացել ձախ ազդրի հատվածում Ա սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» հետ   հունվարի  5-ին տեղի ունեցած  խաղից հետո (0:2):
Այսօր՝  հունվարի 8-ին   Մխիթարյանը բուժզննում կանցնի և հայտնի կդառնա,   արդյոք վնասվածքը լուրջ է, թե՞ ոչ։
Նշվում է, որ Հենրիխը կարող է բաց թողնել 19-րդ տուրում հունվարի 12-ին կայանալիք «Յուվենթուսի» հետ  տնային    կարևորագույն հանդիպումը։
Հավելենք, որ Մխիթարյանը  միայն վերջերս էր ապաքինվել ազդրի վնասվածքից։

©2020 Armenian Soccer