Սեպտեմբերի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի 2-րդ խաղարկության C դիվիզիոնի 2-րդ խմբի 2-րդ տուրի Հայաստան- Էստոնիա հանդիպումը: 1-ին խաղակեսում Խոակին Կապառոսի սաների խաղը տպավորիչ չէր, կաղում էր խաղակցվածությունը: 2-րդ կեսում մարզչի կատարած փոփոխություններն ու հատկապես ընտրանու նորեկներ` Վահան Բիչախչյանի հաջող նորամուտն ու կոլումբիացի կիսապաշտպան Անգուլոյի գրագետ ու խելամիտը ճշգիրտ գործողություններն ու փոխանցումների բարձր կուլտուրան հաջողության նժարը թեքեցին ՀՀ հավաքականի կողմը: 1-ին խաղակեսի ավարտին մոտ` 43 –րդ րոպեին Ալեքսանդր Կարպետյանը Կորյանի հաշվենկատ փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվն ու ընտրանու կազմում խփեցիր արդեն 6 –րդ գոլը: Աշխատասիրությամբ ու ակտիվությամբ աչքի ընկան նաև Արշակ Կորյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վբեյմար Անգուլոն: 64-րդ րոպեին փոխարինման մտած Բիչախչյանը արագորեն հարմարվեց խաղին ու 1 րոպե հետո արդեն շատ մոտ էր հավաքականի կազմում իր գոլերի հաշիվը բացելուն:Փոքր ինչ խանգարեց հուզունքը, սակայն խաղադաշտում ընդամենը 29 րոպե գտնվելով Վահանը ապացուցեց, որ վերջին 1 տարվա ընթացքում վարպետության զգալի աճ է գրացել և լիովին արժանի է խաղալու ընտրանու կազմում, և որ նաև զուր չի կրում Հենրիխ Մխիթարյանին պատկանող 18 համար մարզաշապիկը: Վստահ ենք , որ հարձակողական ոճի գյումրեցի երիտասարդ կիսապաշտպանը առաջիկայում մեզ բոլորիս դեռ մեկ անգամ չէ, որ ուրախացնելու է իր բարձորակ խաղով: 65-րդ րոպեին, երբ Բիչախչյանի հարվածները նպատակին չհասան վրա հասած Անգուլոն հրաշալի հարվածով հաշիվը կրկնապատեց, որը նաև հավաքականի կազմում նրա խփած 1-րդ գոլն էր:Անգուլոն այս խաղում ՀՀ հավաքականի կազմում թերևս լավագույն էր, ու ցուցադրած որակյալ խաղով մեծապես նպաստեց ընտրանուԱզգերի լիգայի 2-րդ խաղարկությունում անդրանիկ հաղթանակը տոնելու:Դա նաև նորնշանակ գլխավոր մարզիչ ,իսպանացի մասնագետ Կապառոսի ղեկավարությամբ ՀՀ հավաքականի տոնած 1-ին հաղթանակն, ու վերստին հույս ներշնչեց, որ մեր ընտրանին կարող է պայքարել խմբում 1-ին տեղ գրավելու համար:Սա նաև պաշտոնական խաղերում ՀՀընտրանու տարած առաջին`պատմական հաղթանակն էր Էստոնիայի հավաքականի նկատմամբ:
Այս խմբի մյուս զույգի Վրաստան- Հյուս.Մակեդոնիա Թբիլիսիում տեղ իունեցած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:Ընդ որում 64-րդրոպեից մակեդոնացիները խաղում էին 10 հոգով: 2-րդ տուրից հետո հենց այս 2 հավաքականներն էլ 4 –ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ ՀՀ ընտրանին իր ակտիվում գրանցած 3 միավորով առայժմ ընթանում է 3-րդ տեղրում: Էստոնացիները առայժմ միավոր չեն վաստակել ու եզրափակում են խմբի մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ` 3 –րդ տուրում Կապառոսի սաները հոկտմբերի 11-ին Երևանում կհյուրընկալեն Վրաստանի ընտրանուն:
©2020 Armenian Soccer