2021թ Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության նորեկ «Ատիրաուն», որի գլխավոր մարզիչն է ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԸ, մարտի 12-ին պայմանագրեր է կնքել ՀՀազգային հավաքականի դարպասապահ, 34-ամյա ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ: Պայմանագրի ժամկետը մինչ 2021թ դեկտեմբերի 31-ն է:
Ներկայումս 100 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող հայազգի ֆուտբոլիստի վերջին թիմը Իրանի բարձրագույն խմբի մասնակից «Պայկանն» էր: 2009թ Սոչի-04թիմում կարիերան սկասած Հայրապետյանը Հայաստանում ելույթներ է ունեցել Երևանի «Արարատում» և «Ուրարտուում»: Նա 2018թ մարտի 24-ից հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականում և մինչ օրս մասնակցել է 18 հանդիպման:
«Ատիրաուն» Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության 1-ին խաղում մարտի 13-ին սեփական հարկի տակ հանդիպեց Կարագանդայի «Շախտյորին» և պարտվեց 0:1հաշվով: Արամ Հայրապետյանն այդ խաղին հայտավորվել էր,սակայն մնաց պահեստայինների նստարանին:
©2021 Armenian Soccer