Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության 2-րդ տուրում այս լիգայի նորեկ , 1-ին խմբի հաղթող «Ատիրաուն», որը ելույթ է ունենում հայաստանցի մարզիչներ` ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանիև ու նրա օգնական կանանց ՀՀազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանի ղեկավարությամբ, Ուրալսկում մրցեց տեղի«Ակժայիիկի» հետ: Այս խաղում «Ատիրաւուի» կազմում նորամուտը նշեց , թիմի նորեկ, ՀՀ ազգային հավաքականի դարպասապահ, 34-ամյա Արամ Հայրապետյանըն ,ով առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանը: Տանտերերին հաղթանակ պարգևեց 74-րդ րոպեին կիսապաշտպան Էրկին Տապալովի խփած միակ գոլը:
Սա Ոսկանյանի սաների 0:1 հաշվով կրած արդեն 2-րդ անընդմեջ պարտությունն էր: 1-ին տուրում Ատիրաուն» իր հարկի տակ զիջել էլ մեկ այլ հայկական թիմի`Կարագանդայի «Շախտյորին»: Ի դեպ, «հանքափորներն» էլ 2-րդ տուրում անհաջողության մատնվեցին:Նրանք էլ իրենց հարկի տակ 0:2 հաշվով տանուլ տվեցին «Օրդաբասին»: «Շախտյորի» կազմում այս հանդիպմնաը առանց փոխարինման մասնացեց ՀՀազգային հավաքականի 25-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն, ով 19-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:Իսկ «Շախտյորի» հայազգի երիտասարդ կիսապաշտպան Գևորգ Նաջարյաննը թեև հայտվորված էր խաղին, բայց ասպարեզ չելավ:
3-րդ տուրում «Շախտյորն» արտագնա խաղում ապրիլի 4-ին ուժերը կչափի «Կիժիլ-Ժարի», իսկ Ոսկանյանի «Ատիրաուն» էլ նույն օրը կընդունի «Ակտոբեին»:
©2021 Armenian Soccer