Մարտի 28-ին և 31-ին Երևանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում ( J-րդ խումբ)
Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներ Իսլանդիայի և Ռումինիայի հետ կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30 տոկոսի չափով երկրպագու:
ՀՀ ազգային հավաքականի հանդիպումների տոմսերն այսուհետ կարող եք ձեռք բերել առցանց: Գործարկվել է https://tickets.ffa.am/ կայքը:
©2021 Armenian Soccer