Armenian Soccer
Armenian Soccer

Հինգ ակումբ ստացավ 2022/2023թթ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք

Հֆֆ

Հունիսի 3-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

 

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 7 թեկնածուների՝ «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

 

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 5-ին՝ «ԳանձասարՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ին և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2022/2023թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

 

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Բենտոնիտ» և «Օնոր» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները։

 

Արտոնագրման դիմումների մերժման արդյունքում նշված 2 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2022/23թթ-ի առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

 

©2022 Armenian Soccer