«Վանի» շարքերը համալրել է 3-րդ վրացի ֆուտբոլիստը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմին է միացել 26-ամյա վրացի կիսապաշտապան Թենգիզ Ցիկարիձեն:
Նա երկար տարիներ հանդես է եկել հայրենիքում, որից հետո տեղափոխվել է ռուսական «Տոմ» ակումբ: Նրա վերջին ակումբն էր Ղազախստանի պրեմիեր լիգան ներկայացնող «Ժետիսու»-ն:
©2022 Armenian Soccer