Armenian Soccer
Armenian Soccer

Հերթական ուկրաինացի ֆուտբոլիստն է համալրեց «Փյունիկի» կազմը

ՀՀ  պրիմեր լիգայի առաջնության  մասնակից   Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։
Ինչպես հայտնում են ակումբի լրատվական ծառայությունից, թիմին է միացել 26-ամյա ուկրաինացի դարպասապահ Գերման Պենկովը։ Պենկովը հանդես է եկել ուկրաինական «Ստալ», «Կարպատներ», «Օլիմպիկ Դ.» և «Լվով» ակումբներում։
Նկատենեք, որ վերջին շրջանում «Փյունիկի» կազմը համալրում են հիմնականում  ուկրաինացի լեգիոնականներն,  որոնց հնարավորություններին ծանոթ է Ուկրաինայում  աշխատած «Փյունիկի« նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե մելիքյանը: Ի դեպ, Մելիքյանի սաներն այսօր`փետրվարի 2-ին  ԱՄԷ-ի ընթացող ուսումնամարզկան հավաքի շրջանակում    ժամը 17-ին ստուգողական 1 –ին խաղում կմրցեն ՌԴ 2 –րդ դիվիզիոնի  առաջնության ներկայացուցիչ  Մոսկվայի «Ռոդինայի» հետ:

©2021 Armenian Soccer