ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։
Ինչպես հայտնում են ակումբի լրատվական ծառայությունից, թիմին է միացել 26-ամյա ուկրաինացի դարպասապահ Գերման Պենկովը։ Պենկովը հանդես է եկել ուկրաինական «Ստալ», «Կարպատներ», «Օլիմպիկ Դ.» և «Լվով» ակումբներում։
Նկատենեք, որ վերջին շրջանում «Փյունիկի» կազմը համալրում են հիմնականում ուկրաինացի լեգիոնականներն, որոնց հնարավորություններին ծանոթ է Ուկրաինայում աշխատած «Փյունիկի« նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե մելիքյանը: Ի դեպ, Մելիքյանի սաներն այսօր`փետրվարի 2-ին ԱՄԷ-ի ընթացող ուսումնամարզկան հավաքի շրջանակում ժամը 17-ին ստուգողական 1 –ին խաղում կմրցեն ՌԴ 2 –րդ դիվիզիոնի առաջնության ներկայացուցիչ Մոսկվայի «Ռոդինայի» հետ:
©2021 Armenian Soccer