«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել, հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
«Այսօր առավոտյան Ռոզանոյի «Humanitas» կլինիկակական ինստիտուտում Մխիթարյանը հետազոտություններ է անցել։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային լարվածություն։ Նրա վիճակը կհստակեցվի առաջիկա օրերին»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Ինտերի» կազմում իր պաշտոնական նորամուտը նշել էր նախորդ շաբաթ կայացած «Լեչեի» դեմ խաղում։
©2022 Armenian Soccer