Transfermarkt գերմանական ֆուտբոլային ինտերնետային կայքը թարմացրել է համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Ըստ այս կայքի գնահատականի ՀՀազգային հավաքականի ավագ ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան 31-ամյա Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ապրիլի 8 -ի դրությամբ կազմում է 20 մլն եվրո, այսինքն 5 մլն եվրոյով նվազել է: Հիշեցնենք, որ 25 մլն եվորո տարսֆերային արժեք ունեցող անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Մխիթարյանի վարձակալական հիմունքներով 2019թ սեպտեմբերի 2-ից ելույթ է ունենում «Ռոմայում» : Նրա վարձակալության գումարը 3մլն եվրո է:Իկս վարձակալության ժամկետը լրանում է 2020թ հունիսի 30-ին : Այժմ «Ռոման ձգտում է Լոնդոնի «Արսենալից » գնել Մխիթարյանի տրանսֆերը և պատրաստ է դրա համար վճարել 10մլն եվրո:Այն դեպքում , երբ «Արսենալը» Մխիթարյանին պատրաստ է զիջել է ոչ պակաս 18 մլն եվրոյով:
Նկատենք, որ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի անկումը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով, որի պատճառով բազմաթիվ ակումբներ կրճատում են խաղացողների համար կատարող ծախսերը:
Վերջերես Մխիթարյանը տեսաուղերձով էր դիմել իր երկրպագուներին, խնդրելով նրանց կորոնավիրուսի պանդեմիայի կարանտինի ընթացքում մնալ տանը:
©2020 Armenian Soccer