Armenian Soccer
Armenian Soccer

Հարոյան. «Ինձ համար մեծ պատիվ է՝ լավագույնը ճանաչելը»

Vato

 

Իսպանական «Կադիսի» մամուլի ծառայությունը հերթական փոքրիկ հարցազրույցն է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ՝ խոսելով Հայաստանի 2021 թվավականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին։

«Շատ մեծ պատիվ է ինձ համար՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը։ Մենք ունենք շատ որակյալ ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Եվ այդ ֆուտբոլիստներից ես եմ ընտրվել, և դա շատ մեծ պատիվ է ինձ համար, շնորհակալ եմ բոլորին այդ մրցանակի համար»,- ասել է Հարոյանը։

 

 

©2022 Armenian Soccer