Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով ռուսական մի քանի ակումբ է հետաքրքրված, որոնցից մեկը Եկատերինբուրգի «Ուրալն» է։
Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն՝ նշելով, որ եկատերինբուրգցիները դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, սակայն մտադիր են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրվել հայ ֆուտբոլիստով։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի պայմանագիրը «Կայրաթի» հետ ավարտվում է այս տարի, ու, մասնավորապես, ըստ vesti.kz-ի՝ Հովհաննիսյանն արդեն հեռացել է ղազախական ակումբից։
Ըստ լուրերի, իսպանական Լա Լիգայի ակումբներից մեկը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Բացի այդ, կա նաև կարիերան Հունաստանում շարունակելու տարբերակ։
©2021 Armenian Soccer