Armenian Soccer
Armenian Soccer

Հարոյանի «Կադիսը» ոչ-ոքի խաղաց «Լևանտեի» դեմ

Իսպանական «Կադիսը», որում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Լևանտեի» հետ:

Հարոյանը մեկնարկային կազմում էր ու խաղադաշտում 81 րոպե անցկացրեց:

«Լևանտեի» կազմում խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց Խոսե Լուիս Մորալեսը: Ցավոք, այդ դրվագում հենց Հարոյանն էր խաղից դուրս վիճակը փակող ֆուտբոլիստը: Իսկ արդեն Հարոյանի բացակայությամբ՝ հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին «Կադիսը» խփեց պատասխան գնդակը՝ փրկելով թիմին պարտությունից:

Varazdat Haroyan