Armenian Soccer
Armenian Soccer

Հարոյանը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

Վարազդատ Հարոյան

 

Իսպանական մամուլը գրում է, որ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարող է «Կադիսից» տեղափոխվել «Մալագա»:

 

Այժմ թիմը հանդես է գալիս Սեգունդայում: Նախկինում անդալուսյան ակումբը կայուն հանդես էր գալիս Լա Լիգայում և հաճախ էր հայտնվում եվրագավաթային մրցաշարերում։

 

Իսպանացիները գրում են, որ Հարոյանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։

 

Հիշեցնենք, որ Հարոյանը «Կադիս» էր տեղափոխվել ղազախական «Աստանայից»` նախորդ տարվա հուլիսին։

 

©2022 Armenian Soccer