Armenian Soccer
Armenian Soccer

Հարոյանը՝ գոլի հեղինակ

Vato

 

Իսպանական Պրիմերայի 7-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջեց «Ռայո Վալեկանոյին»:

«Կադիսի» կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը՝ 24-րդ րոպեին հաշիվը դարձնելով 1:1:

Սա Հարոյանի 1-ին գոլն էր «Կադիսի» կազմում: Ի դեպ, Հարոյանն առաջին հայն է, ով Լա Լիգայում գոլի հեղինակ է դարձել;