Armenian Soccer
Armenian Soccer

Հավերժ հիշատակ. ՀՊԼ 8-րդ տուրն ու 44-օրյա պատերազմի տարելիցը

BKMA

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկը համընկավ 2020թ-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի 1-ին տարելիցին: Հազարավոր հայորդիներ ընկան 44 օր տևած պատերազմում: Նրանց թվում էին նաև բազմաթիվ ֆուտբոիստներ, ակումբների աշխատակիցներ, պարզապես՝ մեր կողքին ապրող շատ և շատ մարդիկ:

Հայկական ֆուտբոլային ակումբները 8-րդ տուրի շրջանակներում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին պատերազմի ընթացքում զոհված իրենց ընկերներին ու հայրենակիցներին: Տուրի բոլոր 5 հանդիպումները մեկնարկեցին 1 րոպե լռությամբ…

 

«Ալաշկերտ» — ԲԿՄԱ հանդիպմանը ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան շապիկներով, որոնց վրա Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների դիմանկարներն էին: ԲԿՄԱ-ի տղաների՝ շապիկներով այդ լուսանկարը վերևում է:

 

BKMA

 

Նմանօրինակ ակցիա իրականացրեցին «Սևանի» ֆուտբոլիստները՝ «Սևան»-«Արարատ-Արմենիա» խաղում:

«Մեր թիմի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան 44 օրյա պատերազմում զոհված հայ զինվորների նկարներով։ Իսկ խաղի մեկնարկից առաջ երկու թիմերը և մարզադաշտում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։

Մենք Ձեզ չենք մոռանա երբեք տղերք․․․

Հավերժ փառք ձեզ, տղերք…

Հավերժ հիշատակ զոհված հայորդիներին․․․»,- գրառումը կատարվեց ակումբի ֆեյսբուքյան էջում

Sevan FC

Sevan FC

Sevan FC

Sevan FC

Sevan FC

 

Իսկ տուրի վերջին՝ «Ուրարտու»-«Նոա» խաղում «Ուրարտուն» խաղադաշտ դուրս եկավ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, Արիության մեդալակիր , «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի նկարով մարզաշապիկներով։ Հատկանշական է, որ նախորդ տարի հենց սեպտեմբերի 29-ին է Սիմոն Իսրայելյանը մեկնել ռազմաճակատ։

Ի դեպ, նույն օրը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի աշխատակազմն առավոտյան այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սիմոն Իսրայելյանին և Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված մեր մյուս հերոսներին։

Urartu Simon Israelyan

Urartu Simon Israelyan


©2021 Armenian Soccer