Armenian Soccer
Armenian Soccer

Հավաքականին ևս մի ֆուտբոլիստ կմիանա

Hovhannes Nazaryan

 

Երևանի «Արարատի» պաշտպան Հովհաննես Նազարյանը կմիանա ազգային հավաքականին և կնախապատրաստվի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այսօր հավաքականը սկսել է նախապատրաստվել այդ 2 հանդիպումներին: Բացի արդեն առավոտյան Կապառոսի տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից՝ օրվա ընթացքում հավաքականի թիմին են միացել այսօր իրենց ակումբային հանդիպումն անցկացնող «Ալաշկերտի» ու «Ուրարտուի» ֆուտբոլիստները, ինչպես նաև Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը, իսկ արդեն վաղը ազգային հավաքականին կմիանան Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը։

©2021 Armenian Soccer