ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար՝ Երևանի «Արարատը» 2021 թ առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 21-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ուրարտուին»: Սա առաջնության 6-րդ տուրից հետաձգված հանդիպումն է:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Հաջորդ խաղում Վարդան Բիչախչյանի սաները փետրվարի 25-ին 5-րդ տուրից հետաձգված խաղում տանը կմրցենք «Արարատ-Արմենիայի» հետ:
«Արարատը» գարնանային հատվածը կսկսի մարտի 1-ին՝ 16-րդ տուր շրջանակում հյուրընկալելով «Վանին»:
Բոլոր հանդիպումները կկայանան Ձորաղբյուրի մարզահամալիրում:
©2021 Armenian Soccer