Armenian Soccer
Armenian Soccer

Հայ մրցավարները ուսումնամարզական հավաքիեն մեկնել Անթալիա

ՀՀ  բարձրագույն ու 1-ին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները և տեսուչները փետրվարի 6-ից անցկացնում են ուսումնամարզական հավաք Անթալիայում: ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից , հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և  գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաեւ տեսական քննություններ և ֆիզպատրաստության թեստ: Հավաքի ընթացքում դասախոսություններով և գործնական մարզումներով հանդես կգան ՖԻՖԱ-ի տեսուչ Վալենտին Իվանովը և ֆիզպատրաստության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը: Հավաքի շրջանականերում մրցավարներին ու օգնականներին կտրվի հնարավորություն սպասարկելու Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջև նախատեսված ընկերական հանդիպումները:

©2020 Armenian Soccer