Հայ մրցավարները շարունակում են նշանակումներ ստանալ միջազգային կարևոր խաղերում:
Մայիսի 22-ին՝ Իսրայելի Ռիշոն Լե-Սիոն քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի Նիդերլանդներ-Ֆրանսիա հանդիպումը։
ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ, հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի առաջին օգնականն է Խաչատուր Հովհաննիսյանը։
©2022 Armenian Soccer