Մայիսի 16-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՀՖՖ հերթական 22-րդ ժողովի օրվա և վայրի հաստատմանը: ՀՖՖ հերթական ժողովը կկայանա հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում։
Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումն էր: Հիշեցնենք, որ 2022 թ. փետրվարի 22-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն որոշել էր Ֆուտբոլային սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը հաստատված չլինելու հիմքով դիմել ՀՖՖ Գործադիր կոմիտեին 2021 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո Տիգրան Հակոբյանի գործողությունների վերաբերյալ ՀՖՖ Կանոնադրության, Կանոնակարգերի և ՀՖՖ այլ իրավական ակտերի կիրառման ապահովմանն ուղղված անհրաժեշտ գործնական միջոցառումներ ձեռնարկելու միջնորդությամբ։
ՀՖՖ Գործկոմի անդամները քննարկեցին վերոնշյալ միջնորդությունը: Քվեարկության արդյունքում կայացվեց հետևյալ որոշումը. Տիգրան Հակոբյանին 5 տարի ժամկետով զրկել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
©2022 Armenian Soccer