Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 27-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։
Խաղը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը` մրցավար Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ։ Եզրերում նրան կօգնեն Յուրե Պրապրոտնիկը և Գրեգա Կորդեժը։
Չորորրդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը։
VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը, որին կօգնի Ալեն Բորոշակը։
Իռլանդիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Դուբլինում՝ «Ավիվա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։