Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի են ՀՀ ազգային հավաքականի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2 –րդ խաղարկության մրցակիցները

Մարտի 3-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։
Ինչպես   հայտնում   են  ՀՖՖ լրատվկան ծառայությունից,  Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2–րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և  Վրաստանի հավաքականների հետ:
Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2020 թվականի սեպտեմբեր — նոյեմբեր ամիսներին: Խաղացանկը հայտնի է դառնալու մի փոքր ուշ:

©2020 Armenian Soccer